Քրիստոնեության ընդունման 1700-րդ տարին հիշատակվել է «Սբ․ Հովհաննես Պողոս Բ պապի այցը Հայաստան» գրքով
Հունվարի 27-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ «Սուրբ Հովհաննես Պողոս Բ պապի այցը Հայաստան» գրքի շնորհանդեսը։ Հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Այն հրատարակվել է Լեհ-հայկական հասարակական կոմիտեի նախագահ, Սիլեզիայի, Ներքին Սիլեզիայի, Օպոլեի և Մալոպոլսկե նահանգներում ՀՀ պատվավոր հյուպատոս (հյուպատոսական շրջանի կենտրոնը՝ Զաբժե) Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ, ֆինանսավորվել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի կողմից «Պոլոնիան և լեհերը արտերկրում 2023թ․» մրցույթի շրջանակում։
Աշխատությունը խմբագրել է Հայր Աթանաս Սարգսյանը, հայերենից լեհերեն թարգմանությունն իրականացրել է Յեժի Շոկալսկին։