Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու որոշման մասին:
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ, այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը։ Քաղխորհրդից ստացել եմ կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ, և այդ կապակցությամբ համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին»,- ասել է Ղարիբաշվիլին: