Վարչապետը գոհ է Արմեն Աշոտյանի աշխատանքից
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան ներկայացրած հաշվետվությունից հետո Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է 2015-ին լուծել իր առջեւ դրված խնդիրները, կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր և ընդհանուր առմամբ դրական է գնահատել կատարված աշխատանքը:
Նշենք որ Արմեն Աշոտյանն շուտով պաշտոնապես կթողնի ԿԳ նախարարի պաշտոնը և կանցնի հավանաբար կուսակցական ակտիվ աշխատանքով: