Փետրվարի 1-ին Վրաստանում կփոխվի վարչապետը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն առաջին անգամ կփոխանակվեն պաշտոններով և այդ մասին կհայտարարեն փետրվարի 1-ին: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
«Իմեդի»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին:
Կան տեղեկություններ, որ Վարչապետի թեկնածուի պաշտոնում կառաջադրվի Իրակլի Կոբախիձեն, իսկ կուսակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: