ԱՄՆ-Թուրքիա F-16 գործարքը կազդի Անկարայի արտաքին քաղաքականության վրա. Reuters
ԱՄՆ վարչակազմը վերահսկում է Կոնգրեսում ընդդիմության ներկայացուցիչների վարքագիծը, որոնք փորձում են արգելափակել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը:
Գործընթացի հետևանքները կազդեն Անկարայի արտաքին քաղաքականության վրա, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին:
Reuters-ը հայտնել է, որ Վաշինգտոնի վարչակազմը դիմել է Կոնգրեսին՝ հավանություն տալու Թուրքիային F-16 կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին ընդհանուր 20 միլիարդ դոլարով։ Մեկնաբանելով այս հրապարակումները՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է, որ Կոնգրեսն այս հարցում առանցքային դեր ունի։