«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի
«Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագործման կենթարկվի։
«Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 հազար 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 513-ը՝ երեք վագոնանի, 1351-ը՝ երկու վագոնանի և 972-ը՝ մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 452 հազար 550 ուղևոր։ Փաստացի տեղափոխվել է 429 հազար 460 ուղևոր։ Կատարողականը 94,9 % է»,- ասված է ամփոփման մեջ: