Ուկրաինայում հակամարտությունը սկսվել է ՆԱՏՕ-ի 2008 թ. գագաթնաժողովի ժամանակ. Չեխիայի նախկին նախագահ
Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության սկիզբը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որը տեղի է ունեցել 2008 թվականի ապրիլի 4-ին։ Հանրապետության նախկին ղեկավարի հայտարարությունը ուրբաթ օրը հրապարակվել է նրա անձնական կայքում։
«Պետք չէ մոռանալ պատմական համատեքստը, պատերազմը սկսվել է 2008 թվականի ապրիլի 4-ին: Այս օրը Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշում է կայացվել Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կլաուսը նշել է, որ ինքը փորձել է ընդդիմանալ նման որոշմանը, սակայն նա մեղադրվել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից: Նա այդ իրադարձությունն անվանել է «ողբերգական սխալ»:
2023 թվականի հուլիսին Կլաուսը կիսում էր ամերիկացի պրոֆեսոր Ջոն Միրշայմերի կարծիքն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությանը սադրել են հատուկ ռազմական գործողություն իրականացնել Ուկրաինայում։