Միացյալ Նահանգները տարհանել է Հորդանանում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի ութ զոհի
Միացյալ Նահանգները տարհանել է Հորդանանում գտնվող իր բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման ութ զոհի։ Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է CNN-ը։
Հարձակման հետևանքով վիրավորների ընդհանուր թիվը կազմել է 34։
Մինչ այս իրաքյան Shafaq News լրատվական կայքը հայտնել էր, որ անօդաչու սարքերը, որոնք մասնակցել են Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող Ալ-Թանֆ շրջանում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմաբազայի վրա հարձակմանը, գործարկվել են Իրաքից։
Առկա տեղեկատվության համաձայն՝ անօդաչու թռչող սարքերն արձակվել են Իրաքի Անբար նահանգի Ռութբա քաղաքից։ Ամերիկացիների վրա հարձակման պատասխանատվությունը կրում է «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը, որը մաս է կազմում Իրաքի իսլամական դիմադրության շարժմանը։
Հունվարի 28-ի գիշերը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի և Հորդանանի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա։