Իրանը հերքում է, որ կապ ունի ամերիկյան բազայի վրա հարձակման հետ
Իրանը ոչ մի առնչություն չունի կիրակի օրն ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ, որի հետևանքով զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ և տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, 25-ը վիրավորվել են կիրակի օրը Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է նաեւ, որ ամերիկյան բազայի վրա հարձակման հետեւանքով վիրավորված զինվորականների թիվը հասել է 34-ի, որոնցից 8-ին անհրաժեշտ է տարհանել։