Հայտնի են Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում կարող են ընդգրկվել ուկրաինական կարգավորման թեման, հացահատիկի գործարքը թարմացնելու Անկարայի նախաձեռնությունները և տարածաշրջանային խնդիրները։
Այս մասին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր թուրք գործընկերոջ հետ տարեսկզբին, իսկ մինչ այդ առաջնորդները չեն կարողացել հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն անհապաղ կհայտարարի ՌԴ պետության ղեկավարի և Էրդողանի հանդիպման ժամկետները։