Ստամբուլի եկեղեցում հրաձգություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվածների թվում կա ռուս և տաջիկ
Թուրքական ոստիկանությունը հունվարի 28-ին եկեղեցում տեղի ունեցած հրաձգությանը մասնակցելու կասկածանքով 47 մարդու է բերման ենթարկել։
Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
«Եկեղեցու վրա զինված հարձակման գործի հետաքննության շրջանակում գործողություններ են իրականացվել 30 հասցեներում, բերման է ենթարկվել 47 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի և Տաջիկստանի մեկ քաղաքացի, որոնք կարող են կապված լինել «Իսլամական պետության» հետ»,- ասել է Էրլիկայան: