Կիմ Չեն Ինը ղեկավարել է նոր թեւավոր հրթիռների փորձարկումը
Հյուսիսային Կորեան հունվարի 28-ին սուզանավից երկու նոր թեւավոր հրթիռների հաջող փորձարկում է իրականացրել: Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտնում է, որ փորձարկումները ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։
Նշվում է, որ հրթիռները ճշգրիտ խոցել են պայմանական թիրախները։ Միաժամանակ նրանք մոտ երկու ժամ թռիչքի մեջ են եղել։
Փորձարկման արձակումը ոչ մի ազդեցություն չի ունեցել շրջակա երկրների անվտանգության վրա և չի առնչվել տարածաշրջանում տիրող իրավիճակին,-նշել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն: