Ամերիկացի սենատորը կոչ է արել հարված հասցնել Իրանին
ԱՄՆ-ը պետք է հարվածի Իրանին Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո, հայտարարել է սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ես կոչ եմ անում վարչակազմին հարվածել Իրանի ներսում կարևոր թիրախներին ոչ միայն որպես պատասխան մեր զինվորների, այլ նաև ապագա ագրեսիան զսպելու համար», - ասել է Գրեհեմը:
Հունվարի 29-ին հաղորդվեց, որ ավելի քան երեք տասնյակ ամերիկացի զինվորականներ կարող են ուղեղի տրավմատիկ վնասվածքներ են ստացել Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։