Օկուպացված Վարանդայում ադրբեջանցի սպան սպանել է մեկ այլ սպայի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ լուր է ստացել օկուպացված Վարանդայի N-զորամասի զինծառայող Աբդուլլաև Ամիլ Գումբաթ օղլուի մահվան մասին։
Այս մասին հայտնում է նաև Ադրբեջանի զինվորական դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննության արդյունքների համաձայն՝ սպա Ամիլ Աբդուլլաևի սպանությունը կատարել է մեկ այլ սպա՝ Նիզամի Աբդուլաևը կոնֆլիկտի պատճառով։
Նիզամի Աբդուլաևը ձերբակալվել է որպես կասկածյալ։