Պուտինն ու Լուկաշենկոն կանցկացնեն Միութենական պետության գերագույն նիստը
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում կանցկացնեն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայության կայքը։
«Հունվարի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն»,- ասվում է հաղորդագրության մեջ։