Ծնվել են 44-օրյա պատերազմում անմահացած Միշա Հարությունյանի երկվորյակ եղբայրները
Լույս աշխարհ են եկել 44-օրյա պատերազմում զոհված ախուրյանցի Միշա Հարությունյանի երկվորյակ եղբայրները` Միշան և Սարգիսը։ Զավակներից մեկին անվանակոչել են ավագ որդու՝ հերոս Միշայի անունով, երկրորդին՝ ի պատիվ Սուրբ Սարգիս զորավարի:
Ավագ Միշա Հարությունյանը տան միակ արու զավակն էր: