Վաշինգտոնում հանցավորության դեմ պայքարը կուժեղացվի
ԱՄՆ արդարադատության նախարարությունը կուժեղացնի Վաշինգտոնում հանցավորության դեմ պայքարը։
Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ Նշվում է, որ իրավապահ մարմինների լրացուցիչ գործիքներն ու ռեսուրսները կօգտագործվեն ամերիկյան մայրաքաղաքում բռնի գործողությունների և ավտոմեքենաների գողությունների համար պատասխանատուներին հետապնդելու համար։
Ըստ Վաշինգտոնի ոստիկանության տվյալների՝ քաղաքում հանցավորությունն աճել է 39%-ով 2023-ին՝ 2022-ի համեմատ, կողոպուտները՝ 67%-ով: Նաև այս ընթացքում Վաշինգտոնում մեքենաների գողությունների թիվն աճել է 82%-ով, իսկ հրկիզման դեպքերն աճել են 175%-ով։