Գվատեմալայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Գվատեմալայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը գրանցվել է առավոտյան 05.52-ին՝ Էսկուինտլա քաղաքից 36 կմ հարավ-արևելք։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։