Հուսիթները հարվածել են ռուսական նաֆթ տեղափոխող լցանավին
Եմենի հուսիթների կողմից Կարմիր ծովում հարձակման ենթարկված Trafigura Group-ի լցանավը ռուսական վառելիք էր տեղափոխում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փոխադրողի ներկայացուցչին։
«Նավը տեղափոխում է ռուսական ծագման նաֆթ, որը գնվել է G7-ի պատժամիջոցների շրջանակներում ցածր գնով»,- ասել է նա:
Ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ հրթիռային հարձակումից հետո նավը բռնկվել է, դրա վրա հրդեհաշիջման սարքավորումներ են տեղակայվել, իսկ ռազմանավերը նույնպես ուղղվել են դեպի լցանավ՝ օգնություն ցուցաբերելու։