ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ կապված նոր ծրագրեր ունի
Ուկրաինային աջակցելու ԱՄՆ-ի նոր ռազմավարությունն ուղղված է ոչ թե 2024 թվականին կորցրած տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու փորձին, այլ պաշտպանության հզորացմանը։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաների աղբյուրներին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը դեռևս ցնցված է անցյալ տարի Ուկրաինայում անհաջող հակահարձակումից, մշակում է նոր ռազմավարություն, որը չի կենտրոնանա տարածքների վերադարձի վրա, փոխարենը կկենտրոնանա Ուկրաինային օգնելու վրա՝ զերծ մնալու ռուսական նոր հարձակումներից»,- ասվում է հոդվածում։