Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ». մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տատիկս հաճախ էր վերհիշում իր մայրիկի ու քեռիների կյանքի պատմությունը: Անթառամը Հայաստան էր եկել Վանից: Չէր եկել, գաղթական էր դարձել իր երեք եղբոր հետ: Ողջ ճանապարհը եղբայրներից մեկին մեջքի վրա պահած էր բերել: Հասել էին Էջմիածին: Երկու եղբայրներն ու քույրը հաստատվել էին Հայաստանում, իսկ մեկին, ավաղ, «կորցրել» էին, տարիներ անց մի նամակ ստացել Ամերիկա աշխարհամասի ինչոր մի անկյունից, թե իրենց եղբայրը ողջ է: Բայց կապը վերականգնել չէր ստացվել: Ժամանակներն այլ էին: Այս պատմությունը մեր տանը հաճախ էր հնչում: Պատմողը տատիկս էր, իրենից առաջ իր մայրն ու նրա եղբայրներն էին եղել: Իրենցից հետո էլ իրենց երեխաներն են, մենք ու մեր երեխաները կլինենք:

Գենետիկ հիշողությունը հզոր բան է, առհասարակ հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչպիսի բառ ու ձևակերպումներ էլ ընտրենք, միևնույնն է, Հրանտ Մաթևոսյանի խոսքի դիպուկությանը չենք էլ մոտենա. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Եվ, ահա, մեզանից մեր հիշողությունն են ուզում խլել: Դա պարզ ձևերով են անում՝ ավերում են կրթական համակարգը, դիպչում մշակութային օջախներին, խարխլում եկեղեցու հիմքերը: Առհասարակ, այս մարդիկ «բարելավելու»՝ իրենց «բարի» ցանկությունները կյանքի կոչելիս մեր պետությանն ու ժողովրդին հերթական մղձավանջի մեջ են նետում: Արդեն չենք հասցնում հետևել իրադարձություններին:

Նորությունը նորության հետևից: Այն մեկ մարդը մեկ հայրենիքի ու պետության սահմանումներն է փորձում հասկանալ, մյուս դեպքում՝ թե որ տարիքից երեխան էլ երեխա չէ, մի դեպքում՝ մեր օրհներգի ու զինանշանի հարցն ու դրանց՝ մեր իրականությանը ոչ համապատասխան լինելն է քննարկում, մեկ էլ՝ թե՝ բա դու երազանքներով ես ապրում, իմ սիրելի ժողովուրդ, Արագածը թողած, Արարատի մասին ես երազում: Հիմա էլ իրենց համար նոր մի զբաղմունք են գտել: «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմությամբ» փոխարինելու նախագիծն են առաջ բերել: Մեզ չեն ասել, թե ինչ թեմաներ է իր մեջ ներառելու «Հայաստանի պատմություն» դասընթացը ու գուցե նաև մեղադրեն, թե քննարկում ենք մի դասագիրք, որի վերջնական տեսքը դեռ հայտնի չէ: Բայց աչքը տեսածից է վախենում: Միշտ, հատկապես այս իշխանությունների օրոք:

Ինչի՞ մասին կարող է լինել Հայաստանի պատմությունը: Միայն պետականությա՞ն, միայն պետականություն ունեցած Հայաստանի՞, թե՞ սոսկ այն Հայաստանի, որը երկարատև ընդմիջումից հետո պետականություն ձեռք բերեց 1918 թ.-ի մայիսին, հետո՝ Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի երրորդ հանրապետությա՞ն մասին: Իսկ գուցե մի օր էլ որոշվի, որ Հայաստանի պատմությունը սկսվում է 2018 թ.-ի իշխանափոխությա՞մբ, որը կշարունակեն «սիրո հեղափոխություն» կոչել, սեր, որը կործանում է հնարավոր ամեն ինչ: Իսկ եթե սարկազմը մի կողմ թողնենք, ապա իրապես «Հայաստանի պատմություն» եզրույթը չափազանց նեղ է՝ ամբողջովի ներկայացնելու Հայաստանի, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը:

Մանրամասները, փաստարկները այս օրերին մասնագետները հանրամատչելի ներկայացնում են, չխորանանք դետալների մեջ: Բայց ներքին մի զգացողությամբ մարդիկ վստահաբար գիտեն՝ աշակերտներին ոչինչ չեն պատմելու իրենց նախնիների, մեր պատմական հայրենիքի, մեր պահանջատիրության, մեր ցավի ու ցասումի, ինչու ոչ, թույլ տված սխալների, բայց նաև ծանրագույն օրերում ապստամբած ու մոխրից վեր հառնած մեր իմաստուն, բայց երբեք իր սխալներից դասեր չքաղած ժողովրդի մասին, այդ ժողովրդի մշակութային ժառանգության, ազգային հոգևոր արժեքների մասին: Մտահոգություն կա, որ փորձելու են մեզ բերել ու հավասարեցնել Ադրբեջանին, մի երկրի, որը փորձագետներն արհեստածին են անվանում, ասում, որ հազիվ հարյուր տարուց մի փոքր ավելի պատմություն ունի, որ նույնիսկ «Կոկա-Կոլան» ավելի հին է, քան այդ երկիրը: Նրանք չեղած տեղից ամենօրյա ռեժիմով «պատմություն» են հորինում թե՛ իրենց, թե՛ մյուսների համար: Մենք մեր եղածն ենք փորձում ուրանալ...

Աշխարհի տարբեր անկյուններում ամենատարբեր պատճառներով ապաստանած հայը չի կորցնում իր ազգային արմատները միայն իր գենետիկ հիշողության շնորհիվ: Իսկ եթե ջնջեն հիշողությունը, տակն ի՞նչ է մնալու: Աշխատանքի գնացող, միայն կենցաղային հարցեր լուծող, տուն վերադարձող հա՞յ: Իսկ ի՞նչ է պատմելու այդ հայը իր երեխային, երբ նա հարցնի՝ հա՛յր, մա՛յր, իսկ մեր ազգի պատմությունը ո՞ր դարից է սկսվում: Գուցե այս ամենը շատերին հոռետեսական թվա, գուցե կարծիքներ լինեն, թե նոր դասագիրքը դեռ չեք էլ տեսել, բայց արդեն վատ-վատ բաներ եք ասում, բայց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, Շուշին դժգույն ու դժբախտ անվանող, Հայաստանի Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը կասկածի տակ դնող  լավ բան ակնկալելը մի տեսակ անուղղելի ու անհիմն լավատեսություն է, ավելին՝ մեծագույն մեղք հայրենիքի ու պետության հանդեպ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում