Մերձմոսկովյան շրջաններից մեկում 3 դեռահաս տուն են այրել․ հրդեհը մարելուց հետո տան մեջ հայտնաբերել են 73 ամյա կնոջ մոխրացած մարմինը (տեսանյութ)
Մոսկվայի մարզում երեք դեռահաս Մոլոտովի կոկտեյլով այրել են տատիկին։ Նրանք պատուհանից շիշ են նետել, թոշակառուն չի կարողացել դուրս գալ այրվող տնից։ Երկուշաբթի գիշերը Ստուպինո քաղաքում հրդեհ է բռնկվել. ամբողջությամբ այրվել է 120 քմ մակերեսով փայտյա առանձնատունը Շչորսա փողոցում։ Վնասվել է հարևան երկու տուն։
Ըստ Shot-ի՝ հրդեհն ամբողջությամբ մարվելուց հետո տանը հայտնաբերվել է 73-ամյա Նադեժդա Ս.-ի մոխրացած մարմինը։ Փորձագետները պարզել են, որ հրդեհը բռնկվել է փողոցից տուն նետված «Մոլոտովի կոկտեյլից»։
Երկու օր անց երեք կասկածյալներ բերման են ենթարկվել, որոնցից երկուսը, պարզվել է, անչափահաս են՝ 16-ամյա Պոլինան, 17-ամյա Վլադիմիրը և 18-ամյա Ալեքսանդրը. նրանք բոլորն էլ ապրում են Կոլոմնայում, չեն սովորում ու չեն փորձել աշխատել որևէ տեղ:
Նրանք եկել էին Ստուպինո՝ տնից 70 կմ հեռավորության վրա, հատուկ հրդեհելու համար։ Պատվերը ստացվել էր մեսենջերի միջոցով։ Առայժմ ձերբակալվածները պնդում են, որ հաճախորդի անունը չգիտեն։
Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ «Սպանություն, որը կատարվել է ընդհանուր վտանգավոր եղանակով» և «Հրկիզման միջոցով գույքը դիտավորությամբ ոչնչացնելը»։
Այժմ քննիչները պարզում են կասկածյալների դրդապատճառները։
Հրկիզման միակ չափահաս մասնակցին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։