Թուրքական զորքերը շարունակում են կրակել սիրիական քրդերի դիրքերի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
Թուրքիայի զորքերը շարունակում են կրակել սիրիական «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ստորաբաժանման դիրքերի ուղղությամբ: Անադոլու գործակալությանը հղում է անում gazeta.ru-ն:
Ըստ նրանց տվյալների, թուրքական բանակը կրակ է բացել քուրդ ինքնապաշտպանների ուղղությամբ, որը գտնվում է Հալեպից հյուսիս ընկած Աազազ սիրիական քաղաքի մոտակայքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայի ԱԳՆ մամուլլի քարտուղարը հայտարարել էր, որ Խաթայ թուրքական սահմանակից նահանգում հարձակումից հետո սիրիական սահմանը բացվել է պատասխան կրակի համար:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մինչ այդ հայտարարել էր, որ քրդերը պետք է լքեն Աազասայի տարածքը: Նաև ընդգծել էր, որ Թուրքիան «վրեժ կլուծի յուրաքանչյուր քայլի համար»: