ԱՄՆ-ում կարծում են, որ առաջիկայում կարող է պատերազմ սկսվել Կորեաների միջև
Հյուսիսային Կորեան առաջիկա ամիսներին կարող է ռազմական գործողություններ ձեռնարկել Հարավային Կորեայի դեմ:
Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Նրանց կարծիքով` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի վերջին հայտարարությունները ավելի ագրեսիվ էին և դրանց պետք է լուրջ վերաբերվել։
Ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ իրենք Կորեական թերակղզում լայնամասշտաբ պատերազմի անմիջական վտանգ չեն տեսնում, այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ Փհենյանը կարող է հարվածներ հասցնել այնպես, որ կարողանա միևնույն ժամանակ խուսափել արագ էսկալացիայից։
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Կիմ Չեն Ընը հավանաբար քաջալերված է զգում Ռուսաստանի հետ իր գործընկերության ընդլայնմամբ: Միևնույն ժամանակ, ամերիկյան գերատեսչությունները դեռ չեն արձանագրել կոնկրետ նշաններ, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական գործողությունների կամ մեծ պատերազմի։