Էնտոնի Բլինկենը ողջունել է Էրդողանի գործողությունները
ԱՄՆ պետքարտուղար էնտոնի Բլինկենը սոցիալական ցանցում ողջունել է Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը։
«Մենք ողջունում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Շվեդիայի վավերացման արձանագրության ստորագրումը: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթերը ստանալուն Վաշինգտոնում և ողջունելու Շվեդիային որպես ՆԱՏՕ-ի 32-րդ դաշնակից: Շվեդիան և Դաշինքը միասին ավելի ուժեղ են»,- ասել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հավանություն է տվել Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը։