Թրամփը մեկ հայտարարությամբ մեծացրել է Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը՝ Ուկրաինային ֆինանսավորումը ամերիկյան սահմանների անվտանգության պայմանագրի հետ կապելու վերաբերյալ, մոտեցրել է Ռուսաստանի հաղթանակը:
Այս մասին գրում է Washington Post-ը։
Հոդվածում նշվում է, որ հանրապետականները մոտ էին Ուկրաինային օգնության մասին համաձայնագրի ստորագրմանը, «դժկամությամբ» համաձայնելով այն կապել ԱՄՆ սահմանների պաշտպանության համար լրացուցիչ միջոցների հատկացման հետ։ Սակայն համաձայնագրի վերաբերյալ Թրամփի քննադատության պատճառով շատ հանրապետականների կարծիքը փոխվել է, գրում է WP-ն։