Բայդենն ԱՄՆ-ին հասցրել է քաղաքացիական բախումների. ռուս պատգամավոր
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Ղրիմից պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկիրը հասցրել է պառակտման և քաղաքացիական բախումների։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ռուս խորհրդարանականը դեմոկրատներին մեղադրել է անօրինական միգրացիայի դեմ պայքարելու ցանկության և իրենց քաղաքացիների մասին մոռանալու մեջ։ Շերեմետի խոսքով՝ ԱՄՆ-ում բողոքի տրամադրություններ են հասունանում, որոնք կարող են վերաճել արյունալի քաղաքացիական առճակատման։
Մինչ այս 25 նահանգների հանրապետական նահանգապետեր Բայդենին մեղադրել էին անօրինական միգրացիայի դեմ պայքարելու ցանկության մեջ և իրենց համերաշխությունն էին հայտնել Թեքսասի իշխանություններին, որոնք ինքնապաշտպանական միջոցներ էին հայտարարել միգրանտների ներխուժման կապակցությամբ։