Իրաքից հետո ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Սիրիայից. Լավրենտև
Իրաքից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմանը, անկասկած, կհաջորդի զորքերի դուրսբերումը Սիրիայից, քանի որ առանց Իրաքի տարածքն օգտագործելու հնարավորության անհնար կլինի պահպանել նյութատեխնիկական ապահովումը և ռազմական ներկայությունը պահպանել Սիրիայում:
Այս մասին ասել է ՌԴ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
«Իրաքից զորքերի դուրսբերմանը, անկասկած, կհաջորդի զորքերի դուրսբերումը Սիրիայից, քանի որ անհնար կլինի պահպանել լոգիստիկա և ռազմական կոնտինգենտը Սիրիայում՝ առանց Իրաքի տարածքն օգտագործելու հնարավորության», - ասել է Լավրենտևը։
Հավելենք, որ օրեր առաջ ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հերքեցին լուրերն այն մասին, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է հանելու Սիրիայից: