Արևմուտքը չի կարողանա հեղափոխություն կազմակերպել Ռուսաստանում․ Նարիշկին
Արևմուտքը չի կարողանա հեղափոխություն կազմակերպել Ռուսաստանում՝ չնայած տարբեր երկրներում պետական հեղաշրջումներ նախապատրաստելու եւ իրականացնելու մեծ փորձին։ Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Իսկապես, մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք, նրանք են պատասխանատու այսպես կոչված «արաբական գարնան» ողբերգության համար՝ իր քաոսով, հազարավոր ու հազարավոր մահերով ու ավերածություններով։ Ուկրաինական Եվրամայդանի ողբերգության պատասխանատվությունը կրում են նաև արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, որի հետևանքներով աշխարհը շարունակում է առնչվել մինչ օրս»,- հիշում է Նարիշկինը։
Նա հավելեց, որ արևմտյան երկրները, դրա ֆոնին, «գլխապտույտ ունեն հաջողությունից» և հույս ունեն Ռուսաստանում հեղաշրջում իրականացնել, բայց Արևմուտքը դրա համար հնարավորություններ չունի։