Իրաքը հայտարարել է երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ պատրաստակամության մասին
Իրաքի իշխանությունները պաշտոնապես հայտնել են Ռուսաստանի Դաշնությանը երկրից իր ռազմական կոնտինգենտը դուրս բերելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին։
«Այս մասին մեզ ասացին մեր իրաքցի գործընկերները։ Նրանք մեզ տեղեկացրին, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանը հայտարարել է ամերիկյան կողմի պատրաստակամության մասին նման գործողությունների՝ կատարել իրաքյան կողմի պահանջը, որը հաստատվել է խորհրդարանի որոշմամբ»,- ասել է Լավրենտևը։
Իրաքի իշխանությունները վստահ են, որ ունեն բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները՝ կարգուկանոն պահպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։