Անդրեյ Շևչենկոն ընտրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Անդրեյ Շևչենկոն դարձել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար։
«Միլանի», «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվողն ընտրվել է ՈւՖԱ-ի նոր նախագահ։ Ընտրություններին կողմ է քվեարկել 93 մարդ, մեկը ձեռնպահ է մնացել (Շևչենկոն)։ Նա միակ թեկնածուն էր։