Պուտինի այցը Կալինինգրադ` «մեսիջ» ՆԱՏՕ-ի՞ն. Պեսկովի մեկնաբանությունը
Վլադիմիր Պուտինի այցը Կալինինգրադ նախագահի սովորական աշխատանք է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելվ հարցին, թե ինչ մեսիջ է պարունակում այս այցը ՆԱՏՕ-ի երկրներով շրջապատված շրջան:
«Երբ նախագահն այցելում է Ռուսաստանի Դաշնության շրջաններ, սա մեսիջ չէ ՆԱՏՕ-ի երկրներին, սա գլխավոր բանն է, որ անում է նախագահը: Եվ գլխավորը ոչ թե ուղերձներ հղելն է, այլ այն, ինչ նա անում է երկար տարիներ, աշխատում է մեր երկրի և շրջանների զանրգացման ուղղությամբ, զարգացնում է տնտեսությունը, սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա պատասխանել է նաև այցի ընթացքում նախագահի անվտանգության միջոցների մասին հարցին։
«Անվտանգության հատուկ միջոցներ միշտ էլ, որտեղ խոսքը վերաբերում է պետության ղեկավարին, այս անգամ էլ, իհարկե, ձեռնարկվել են, այսինքն՝ արվում է այն ամենը, ինչ պետք է արվի պետության ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը։
Պեսկովը պարզաբանել է, որ Մոսկվան չի խնդրել ուղիղ օդային միջանցք ստեղծել Եվրոպայով Կալինինգրադի մարզ թռիչքների համար։