Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով զոհերի թիվն աճում է
Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում երկուշաբթի օրը տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի, ևս մեկ մարդ անհայտ կորած է համարվում:
Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Նախկինում հաղորդվում էր 34 զոհի և 10 անհետ կորածի մասին։