Չինաստանը ՆԱՏՕ-ին անվանել է քայլող պատերազմի մեքենա
ՆԱՏՕ-ն քայլող պատերազմական մեքենա է, որը քաոս է առաջացնում ուր էլ որ գնա, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, կրկին պնդել էր, որ դաշինքը ենթադրաբար տարածաշրջանային է և կշարունակի մնալ այդպիսին՝ չնայած Արևմուտքի փորձերին՝ փոխարկել դաշինքի գործունեությունը Ասիա։
Նա նաև ավելացրել է, որ ոչ թե ՆԱՏՕ-ն է շարժվում դեպի Ասիա, այլ Չինաստանն է մոտենում:
Այս ամենը, ըստ գլխավոր քարտուղարի, կարեւոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար։