Գազայում սպանվել է 97 լրագրող
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների զոհերի թիվը հասել է առնվազն 97-ի: Այս մասին հայտնում է Լրագրողների միջազգային ֆեդերացիան։
«Հունվարի 25-ի դրությամբ Գազայում պատերազմի սկզբից ի վեր սպանվել է առնվազն 97 լրագրող և մեդիա աշխատող», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: