Արտակարգ դեպք՝ Հրազդանի կիրճում. հսկայական թթենին արմատից պոկվել ու ընկել է՝ փակելով ճանապարհը
Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ծառի ընկնելու հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել է:
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր արդեն էլեկտրական սղոցով մասնատում են տապալված ծառը, որպեսզի ճանապարհը բացվի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: