Ի՞նչ է նշանակում «սեռական կարծրատիպ»․ Կարին Տոնոյանը՝ դպրոցներում պարտադրվող «Առողջ ապրելակերպ» առարկայի մասին
Հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր «Առողջ ապրելակերպ» առարկան է մտցվել։ Այս մասին գրել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։
«Իհարկե, լավ բաներ կան այդ ծրագրում։ Բայց մի տող կա այդ առարկայի չափորոշչում, որը էլի պետք է քննարկման դրվի՝ «սեռական կարծրատիպերը պետք է կոտրվեն։ Ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում «սեռական կարծրատիպ»։
Գիտենք, որ բնության մեջ երկու սեռ գոյություն ունի։ Ի՞նչ են ուզում ասել սրանով։ Իրենք կամաց-կամաց լավի հետ թաքուն սողոսկում են իրենց հեռահար նպատակները»,-գրել է նա։