Եվրախորհրդարանը հայտարարեց Եվրոպայի վրա միջուկային պաշտպանության հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին
Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգ տանեն իրենց միջուկային զսպման համակարգով ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Նրա խոսքով` երբ գալիս է կրիտիկական պահը, որոշիչ է միջուկային տարբերակը։ Վեբերը կարծում է, որ Եվրոպական միջուկային պաշտպանության հարթակը երկարաժամկետ նպատակ է, ուստի առայժմ անհրաժեշտ է ընդունել Ֆրանսիայի առաջարկը և մտածել, թե ինչպես կարող է նրա միջուկային զենքը ինտեգրվել եվրոպական կառույցին։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի սպառնացել արևմտյան երկրներին միջուկային զենքի կիրառմամբ, իսկ Արևմուտքը չի արհամարհում նման հայտարարությունները։