Իրաքում և Սիրայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաբազաները
«Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը հայտարարել է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ երեք ռազմաբազաների վրա հարձակումների մասին, հայտնում է IRNA-ն։
Էրբիլի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ-ի ավիահարվածների Հաշդ ալ-Շաաբիի բազաներին, որոնք սպանել են իրաքյան աշխարհազորայինների առնվազն երկու անդամի։
Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Արաջին նշել է, որ ԱՄՆ-ի հարվածները շիական «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորման կենտրոնակայանի վրա, որը մտնում է իրաքյան «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» կազմի մեջ, հարձակում է և խախտում Իրաքի ինքնիշխանության դեմ։