Իսրայելում խոսել են Իրանի դեմ հնարավոր ուղիղ պատերազմի մասին
Իրանն այժմ օրինական թիրախ է Իսրայելի հրթիռային հարձակումների համար: Այդ մասին The Telegraph-ին հայտնել է Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նիր Բարկատը:
«Իսրայելը կարող է իրեն թույլ տալ շարունակել պատերազմը, անկախ նրանից, թե որքան մեծ է ճգնաժամը, և Թեհրանի հետ պատերազմը նույնպես իսկապես մեծ հնարավորություն է»,- ասաց նա: