ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս չի բերի. Պենտագոն
Լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե իբր ԱՄՆ-ը դիտարկում է իր զորքերը Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ոչ, այդ հաղորդագրությունները սուտ են»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Al Monitor-ը տեղեկություն էր հրապարակել, որ Վաշինգտոնը դիտարկում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման հնարավորությունը։