Ֆրանսիան մերժել է Ռուսաստանի՝ Իլ-76-ի խոցման հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու մասին դիմումը
Ֆրանսիան մերժել է Ռուսաստանի՝ Իլ-76-ի խոցման հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնելու մասին դիմումը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության կարծիքով՝ Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի իր գործառույթները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Ռուսաստանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իլ-76-ի կործանման հարցով հրատապ նիստ հրավիրելու։ Ռուսական կողմը հույս էր հայտնել, որ Ֆրանսիայի նախագահությունը չի հետեւի Բրիտանիայի օրինակին, երբ վերջինս իր նախագահության ժամանակ 2022 թվականի ապրիլին մերժել էր ռուսական կողմի մեկ այլ առաջարկ, եւ հրատապ նիստ կհրավիրի։