Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հանրության զգոնությունը թմրեցնելու քաղաքականության ակորդները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իրավիճակի իրատեսական դիտարկումը կարևոր է յուրաքանչյուր պետության համար՝ առկա ռիսկերը և մարտահրավերները գնահատելու տեսանկյունից։ Բայց շատ հաճախ որոշ փոքր ձեռքբերումների մասին փաստերը ստվերում են էական կորուստները և դրանց հետևանքով առաջ եկած ռիսկերը։ Նախկինում որոշ ուժերի, այդ թվում՝ այսօր իշխանության ղեկին հայտնվածների կողմից այնպիսի քարոզչություն էր տարվում, թե լավ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար հարկավոր է հանձնել Արցախը։ Հիմա նույն Փաշինյանի ու նրա իշխանության «թեթև ձեռքով» Արցախի հանձնման արդյունքում զրկվել ենք մեր հայրենիքի ստրատեգիական նշանակություն ունեցող մասից, կորցրել ենք այդ շրջանում ահռելի ունեցվածք, ենթակառուցվածքներ, որոնց կառուցման կամ ստեղծման համար տարիներ շարունակ մեծ ռեսուրսներ ու ջանքեր են ներդրվել։

Արցախի հանձնման արդյունքում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասն օկուպացվել են հակառակորդի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանը շատ խոցելի վիճակում է հայտնվել, որն անգամ սպառնում է մեր պետականության գոյությանը։ Փաստ է, որ ՀՀ անվտանգության համակարգն այն աստիճանի է խարխլված, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ չտալ մեր երկրի հզորությունը վերականգնելու համար և չի էլ թաքցնում, որ հարձակման է նախապատրաստվում։ Ու ընդհանրապես, հակառակորդի տեսանկյունից մեր պետությունը կարող է գոյատևել ընդամենը 9 հազար քառ կմ-ի սահմաններում, այն էլ՝ խամաճիկ կազմավորման տեսքով։

Պատահական չէ, որ Բաքվից շատ է խոսվում ինչ-որ հնարովի քարտեզների մասին։ Մյուս կողմից էլ՝ կարելի է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ադրբեջանական հարձակումները, քանի որ, որպես կանոն, դրանք ուղեկցվում են պատերազմական հանցագործություններով, էթնիկ զտումներով, խաղաղ բնակչության կոտորածներով, խոշտանգումներով և այլ վայրագություններով։ Այսինքն, Հարավային Կովկասում հայության համար գոյաբանական խնդիրը առավել քան սուր է, այլ հարց է, որ մեր հանրության շրջանում այնքան էլ նկատելի չէ այս իրողության լիարժեք ըմբռնումը։ Դրա համար պայմաններ են ստեղծում հենց ՀՀ իշխանությունները, որոնք փորձում են միայն դրական շեշտադրումներով ներկայանալ հասարակությանը՝ մոռանալ տալու իրենց իշխանավարման կործանարար հետևանքները։

Օրինակ՝ շատ դեպքերում Փաշինյանը հատուկ ուռճացնում է այնպիսի երևույթների նշանակությունը, ինչպես, օրինակ՝ բյուջե մուտքագրված միջոցների մի փոքր ավելացումը, տնտեսական աճի որոշակի ցուցանիշները, աշխատատեղերի ավելացումը և մի շարք ոլորտներում աշխատավարձի փոքրինչ աճը։ Պետք է ընդունել, որ նման աճ կա, սակայն մի կողմից՝ տնտեսագետները մտահոգություն են հայտնում դրա կառուցվածքի վերաբերյալ, մյուս կողմից ՝այդ ամենն անհամեմատելի է այն կորուստների ու զիջումների հետ, որոնք մենք ունեցել ենք։ Այլ կերպ ասած՝ ահռելի կորուստները չտեսնել տալու համար դրանք տեղայնացնում են փոքր ձեռքբերումներով։ Իսկ իրավիճակը գլոբալ տեսանկյունից դիտարկելու դեպքում ընդհանրապես լուսավոր կետեր չեն նշմարվում։

Եվ մինչ իշխանությունները փորձում են պայմաններ ստեղծել, որ հանրությունը համակերպվի պարտության ու զիջումների հետ, դրանից չի նվազում հանրային պոռթկման վտանգը, քանի որ մարդիկ չեն կարող երկար ժամանակ համակերպվել ինքնաստորացված վիճակի հետ։ Իսկ հանրային պոռթկումը կարող է տեղի ունենալ անվերահսկելի ու անսպասելի կերպով՝ նույնիսկ առանց ընդդիմադիր քաղաքական ուժերի ուղղորդման, ինչպես, օրինակ՝ տեղի ունեցավ արաբական գարնան հեղափոխական շարժման սկզբնավորման դեպքում, երբ Թունիսում 2011 թվականին մի երիտասարդ ի նշան բողոքի ինքնահրկիզվեց։ Եվ որպեսզի հանրային էներգիան հանկարծ չկոնսոլիդացվի անվտանգության բացերի ու զիջումների ֆոնին ու, հետևաբար, իշխանափոխության չհանգեցնի, իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանրային դաշտ կեղծ օրակարգեր ներմուծելու ու քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով։

Այդպես հանրային քննարկումների առարկա է դառնում կախիչի կամ ցնցուղի հարցն այն դեպքում, երբ մենք չունենք համապատասխան սպառազինություններ թշնամուն դիմագրավելու համար։ Միաժամանակ աղմուկ է ստեղծվում Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերի տեղափոխման հետ կապված։ Փաշինյանն էլ իր հերթին հանրային օրակարգ է ներմուծում նոր Սահմանադրություն ընդունելու հարցը, ինչն էլ իր հերթին քննարկումների նոր դաշտ է բացում։ Միաժամանակ գործի է անցնում ԿԳՍՄ-ն և որոշում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։ Ու այս որոշումը բուռն քննարկումների ու քննադատությունների պատճառ է դառնում։ Բայց այս ամենը նույնիսկ նորություն էլ չէ. որպես կանոն՝ զիջումներից կամ այլ ծանր քայլերից առաջ այս իշխանությունները հանրությանը մոլորեցրել են ու զբաղեցրել տվյալ պարագայում ոչ էական հարցերի շուրջ քննարկումներով, ու դա իրենց հաջողվել է»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: