Կրասնոդարում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին են վկայում Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
«14:19-ին (Մոսկվայի ժամանակով) Կրասնոդարից 29 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։