Ստանձնել եմ աստղաբան Լյուսյա Հակոբյանի շահերի պաշտպանությունը, ում նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում. Լևոն Բաղդասարյան
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրել է․
«Աստղաբան Լյուսյա Հակոբյանի տոտալ կերպով խախտված իրավունքները լոկալ ձևով վերականգնելուց հետո, դադարեցվեց վերջինիս շահերի պաշտպանությունը, ինչն էլ առիթ դարձավ , առերևույթ հանցագործ ճանապարհով, բռնի, բիրտ ուժ կիրառելով, ինչու ոչ, համագործակցելով տարբեր լիազոր մարմինների հետ, կրկին տիկին Լյուսյան հայտնվել է փողոցում։
Հայտարարում եմ.
1. Լյուսյա Հակոբյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում։
2. Լյուսյա Հակոբյանի դեմ գործում է հանցագործ խումբ, յուրաքանչյուրն իր դերաբախշմամբ ,ընդհուպ' ակնհայտ փաստաթղթեր կեղծելու եղանակով, որի բացահայտման պարտականությունը կրում են լիազոր մարմինները»։