Ուկրաինան, խոցելով Իլ-76-ը, հարցականի տակ դրեց ցանկացած բանակցության հնարավորություն․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Կիևը «խելագար բարբարոսության» գործողություն կատարեց՝ խոցելով Իլ-76-ը և կասկածի տակ դրեց որևէ պայմանավորվածությունների հնարավորությունը։ Այս մասին տեելգրամյան իր ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ։
«Կիևը խելագար բարբարոսության արարք գործեց՝ դրսևորելով կատարյալ արհամարհանք մարդկային կյանքի նկատմամբ։ Նրանք, խախտելով պայմանավորվածությունները, սպանեցին մեր օդաչուներին և ուղեկցող զինվորներին և «թույլ տվեցին իրենց համաքաղաքացիներին կործանվել»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով համապատասխան միջադեպը։
«Այս արյունալի միջադեպը մեծ հարց է առաջացնում գոնե ինչ-որ պայմանավորվածությունների և ցանկացած ձևաչափի հնարավորության մասին, այն երաշխիքները, որ տալիս են, եթե դեռ չեն խախտվել, անպայման կխախտեն, և դրանում կասկած չկա»։