Ո՞վ կպատկերացներ, որ ձմռանը ձյուն կգար, էն էլ ուր-ուր՝ մասիվներում. ո՞ւր են ձնամաքրման նոր ստացած 50 հատ սարքավորումները. ակտիվիստ (տեսանյութ)
Հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարկված տեսանյութում բարձրաձայնում է՝ թեև Երևանի քաղաքապետարանը մայթերի՝ 50 հատ ձնամաքրման սարքավորումներ է այս տարի ձեռք բերել, բայց ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն արվում։
«Ո՞վ կպատկերացներ, որ ձմռանը ձյուն կգար, էն էլ ուր-ուր՝ մասիվներում։ Երևանի քաղաքապետարան և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ, ո՞ւր են մայթերի՝ նոր ստացված 50 հատ ձնամաքրման սարքավորումները։
Մի՞թե պարզ չէ, որ առաջին հերթին դրանք պետք է Նոր Նորք վարչական շրջանին տրամադրվեին»,- գրել է նա՝ կից տեսանյութ ներկայացրել։