Նրանք կրшկեցին իրենց իսկ զինվորներին օդում․ Պետդումայի նախագահն Ուկրաինայի հարցով կոչ է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին
Պետդուման կոչ կպատրաստի ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին՝ պարզելու, թե որ հրթիռները կարող էին Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը համապատասխան հանձնարարական է տվել Դումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովին պալատի լիագումար նիստի ժամանակ։
«Առաջարկ կա պարզել, թե ինչ հրթիռներ և արձակումներ են օգտագործվել, եկեք դիմում պատրաստենք ԱՄՆ Կոնգրեսին և Գերմանիայի Բունդեսթագին, որպեսզի պատգամավորները վերջապես տեսնեն, թե ում են ֆինանսավորում և ում են օգնում, սա նացիստական ռեժիմն է։ Նրանք պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը, իսկ խորհրդարանի անդամները պետք է իմպիչմենտի ենթարկեն նրանց»,- ընդգծել է Վոլոդինը։
Լիագումար նիստի ժամանակ Կարտապոլովը նշել է, որ ուկրաինացի ռազմագերիներով ինքնաթիռը կարող էր խոցվել։ «Նրանք կրակեցին իրենց իսկ զինվորներին օդում: <...> Մեր ռազմատրանսպորտային ինքնաթիռի օդաչուներին, որոնք մարդասիրական առաքելություն էին իրականացնում, կրակեցին անպաշտպան՝ ամերիկյան և գերմանական հրթիռներով»,- ընդգծել է Վոլոդինը։