Դեռ ոչինչ ասել չեմ կարող ասել․ Կրեմլը չի մեկնաբանում ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76-ի կործանումը
Երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման մասին լուրերը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա թարմ տեղեկություն է, «մենք դրանով այժմ կզբաղվենք»։
Հիշեցնենք, որՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով մոտ ժամը 11.00-ին Բելգորոդի մարզում պլանային թռիչք կատարելիս Իլ-76 ինքնաթիռ է կործանվել, որում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, որոնք տեղափոխվել են փոխանակման համար, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
«Չեմ կարող ասել, սա բավականին նոր, թարմ տեղեկատվություն է, հիմա մենք դրանով կզբաղվենք, դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։