Բելգորոդում Իլ-76 է կործանվել․ այն տեղափոխում էր Ուկրաինայի 65 գերիների՝ փոխանակման համար
Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանում՝ պլանային թռիչք կատարելիս։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այս տարվա հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 11:00-ին, Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը, որում եղել է Ուկրաինայի զինված ուժերի գերեվարված 65 զինվորական, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի շրջան, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ»,- հայտնել են ռազմական գերատեսչությունում։
Ինչպես պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն, աղետի պատճառները պարզվում են։
Շրջանի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Կորոչանսկի շրջանում ավիավթարի վայր են մեկնել շտապ բուժօգնության խմբերը, ոստիկանները։